ԲԱՐԲԻ ՏԻԿՆԻԿՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ MATTEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 80%-ՈՎ
Ամերիկյան Mattel ընկերության զուտ շահույթը 2009թ.-ի երկրորդ կիսամյակին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 81%-ով և կազմել 21.5 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն պետք է նշել, որ ընկերության վաճառքի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 19%-ով և կազմել 898.2 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Mattel ընկերությունը աշխարհահռչակ Barbie տիկնիկների արտադրողն է և ընդհանրապես, Mattel-ը խաղալիքներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն աշխարհի 43 երկրներում ունի 30 հազար աշխատակիցներ: