CITIGROUP-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 4.28 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն Citigroup բանկի զուտ շահույթը 2009թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 4.28 միլիարդ դոլար, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բանկի վնասը կազմել էր 2.49 միլիարդ դոլար: Վերոնշյալ ժամանակահատվածում բանկի հասույթն աճել է 69%-ով և կազմել 33.1 միլիարդ դոլար, անցյալ տարվա երկրորդ եռամսյակում սույն թիվը կազմում էր 19.55 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ բանկը վերակազմավորման փուլում է և շուտով կբաժանվի երկու մասի` Citicorp և Citiholdings: