ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 46%-ՈՎ
ԱՄՆ առևտրի նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի հունիս ամսին ԱՄՆ-ում նորակառույցների թիվը մայիս ամսվա հետ համեմատած աճել է 3.6%-վ և տարեկան կտրվածքով կազմել 582 հազար տուն: Ավելի վաղ Bloomberg գործակալության վերլուծաբանները կանխատեսում էին շինարարության ծավալների կրճատում մինչև 530 հազար տուն:
Նշենք, որ 2008թ.-ի հունիս ամսվա տվյալների հետ համեմատած (1.078 միլիոն տուն) նորակառույցների թիվը կրճատվել է 46%-ով: Նախարարությունը նաև ճշգրտել է մայիս ամսվա տվյալները, ըստ որի մայիսին նորակառույցների թիվը 532 հազարի փոխարեն 562 հազար է: