ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԻ ԹԻՎԸ
Իսպանիայի բանկերի ասոցիացիայի (Spanish Banking Association) հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում 2007թ. համեմատությամբ բանկային կողոպուտների թիվն աճել է ավելի քան 20%-ով, իսկ 2009թ. առաջին չորս ամիսների ընթացքում գրանցվել է 165 նման դեպք: Հրապարակած տվյալների համաձայն 2007թ. բացահայտվել է բանկային կողոպուտների 87%-ը, 2008թ. այս ցուցանիշը կրճատվել է և կազմել 72%, իսկ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտվել է բանկային կողոպուտների միայն 50%-ը:
Բանկային կողոպուտների թվի աճը բացատրվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գործազրկության կտրուկ աճով: