DEUTSCHE BANK-Ի ԵՐԿՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գերմանական Deutsche Bank բանկն աշխատանքից հեռացրել է իր երկու ղեկավար աշխատակիցների, որոնք մեղադրվում են անօրինական գործողությունների կազմակերպման մեջ, և այժմ իրականացվում է միջազգային հետաքննություն` այդ գործողություններում բանկի մասնակցության աստիճանի որոշման նպատակով:
The Wall Street Journal պարբերականը նշում է, որ 2001-2007թթ. ընկած ժամանակահատվածում բանկի անվտանգության բաժինը վերահսկողության խորհրդի ներկայացուցիչներին և բանկի հետ կապված այլ անձանց գաղտնի հետևելու նպատակով վարձել է ընկերություն և իրականացրել այդ մարդկանց վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքագրում: Այս հարցով նախաքննություն իրականացնում են նաև Գերմանիայի ֆինանսական կարգավորման կառույցները և Ինֆորմացիայի Պահպանման Գործակալությունը: Դատարանի վերջնական որոշումը բանկի խորհրդի անդամներին կներկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: