LG ELECTRONICS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 62%-ՈՎ
Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով հարավկորեական էլեկտրոնիկայի արտադրության երկրորդ խոշորագույն LG Electronics ընկերության զուտ շահույթն աճել է 62%-ով և կազմել 918.9 միլիոն դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության շահույթը կազմել էր 566.9 միլիոն դոլար:
Վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 17%-ով և կազմել 6.8 միլիարդ դոլար: Ընկերության գործառնային շահույթն աճել է 12%-ով և կազմել 572.5 միլիոն դոլար:
Ընկերության սույն ցուցանիշները կապված են ծախսերի կրճատման ծրագրի արդյունավետ իրականացմամբ, նաև էլեկտրոնիկայի ազպարեզում հաջող նորամուծություններով: