SIEMENS-Ը ԿԿՐՃԱՏԻ 1400 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Գերմանական Siemens AG կոնցեռնը ծաղքերի կրճատման և շահույթի նախատեսված մակարդակին հասնելու համար այս տարվա ընթացքում պատրաստվում է աշխատանքից ազատել 1 400 աշխատակցի: Ընկերության ներկայացուցիչ Մարկ Լանգենդորֆը նշել է, որ սույն կրճատումները ընկերության կողմից իրականացվող արտադրական ծաղքերի կրճատման ծրագրի մի մասն է, սույն ծրագրի շրջանակներում Siemens-ը արդեն աշխատանքից ազատել է 17 հազար աշխատակիցների, իսկ 19 հազար աշխատակիցներ աշխատում են կրճատված աշխատանքային շաբաթով: