ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ COCA-COLA-ՅԻ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է
Coca Cola ընկերության կողմից այսօր հրապարակված հաշվետվության համաձայն 2009թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ընկերության զուտ շահույթն աճել է 43%-ով և կազմել 2.04 միլիարդ դոլար, իսկ ընկերության եկամուտի ծավալը կրճատվել է 9%-ով և կազմել 8.27 միլիարդ դոլար:
Ընկերությունից հայտնել են, որ ցուցանիշների սույն համեմատական աճը պայմանավորված է անցյալ տարվա երկրորդ կիսամյակում խոշոր ծավալի միանվագ ծախսերի իրականացումով և այս տարի զարգացող երկրների շուկաներում արձանագրված աճով: