ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ԵՐԿՐԻ ՀՆԱ-ՅԻ 56.6%-Ի
Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած տվյալների համաձայն երկրի պետական պարտքն այժմ կազմում է 799 միլիարդ ֆունտ կամ ՀՆԱ-յի 56.6%-ը: Սա 1974թ.-ից մինչ այժմ արձանագրված ամենամեծ ցուցանիշն է:
Հունիս ամսին Մեծ Բրիտանիայի պետական պարտքն աճել է 13 միլիարդ ֆունտով, ինչը անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցում է երկու անգամ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով միայն անցյալ տարի բրիտանական բյուջեն չի ստացել ավելի քան 32 միլիարդ ֆունտ, սույն ցուցանիշը վկայում է 1920թ.-ից արձանագրված ամենամեծ անկման մասին: