WELLS FARGO ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ 2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԱՃԵԼ Է 66%-ՈՎ
Wells Fargo ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի հրապարակած հաշվետվության համաձայն 2009թ.-ի առաջին 6 ամսիներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած բանկի զուտ շահույթն աճել է 66%-ով և կազմել 6.22 միլիարդ դոլար: Վերոնշյալ ժամանակահատվածում բանկի հասույթն աճել է 2 անգամ և կազմել 43.52 միլիարդ դոլար:
2009թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով բանկի զուտ շահույթը կազմել է 3.17 միլիարդ դոլար, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 81%-ով: Բանկի հասույթը երկրորդ եռամսյակում կազմել է 22.51 միլիարդ դոլար, անցյալ տարվա հետ համեմատած սույն ցուցանիշը կրկնապատկվել է: