ՄԵԾ ԲՐՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ 7 ՓԱԲ Է ՓԱԿՎՈՒՄ
Մեծ Բրիտանիայի գարեջրի և փաբերի ընկերակցության հրապարակած տվյալների համաձայն ամեն օր երկրում միջին հաշվով փակվում է 7 փաբ: 2009թ.-ի առաջին կիսամյակում Մեծ Բրիտանիայում փակված փաբերի թիվը անցյալ տարվա երկրորդ կիսամյակի տվյալների հետ համեմատած աճել է 33%-ով:
Ընկերակցության ներկայացուցիչ Դէյվիդ Լոնգի կարծիքով փաբերը հիմնականում փակվում են ճգնաժամի պատճառով, որը բրիտանացիներին ստիպել է կրճատելու ծախսերը: Փաբերի համար նոր դժվարություններ է առաջացրել նաև գարեջրի հարկի 20%-ոց բարձրացումը:
Լոնգը նշել է, որ արդեն ժամանակն է, որ երկրի կառավարությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի փաբերին, քանի որ փակվող փաբերի պատճառով առաջացած գործազուրկների թվաքանակը համեմատելի է արդյունաբերության ոլորտի նույն ցուցանիշին: