BOEING-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 17%-ՈՎ
Ինքնաթիռների արտադրության աշխարհի երկրորդ խոշորագույն Boeing co. ընկերության հրապարակած հաշվետվության մեջ ասվում է, որ այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին ընկերության շահույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով և կազմել 998 միլիոն դոլար:
Հաշվետվության մեջ ասվում է, որ սույն աճը հիմնականում պայմանավորված է զինվորական պատվերների աճով, իսկ քաղաքացիական ավիաշինության ոլորտում ընկերության ցուցանիշները շարունակում են նվազել: