PANASONIC-Ը 555 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ
Ճապոնական աշխարհահռչակ Panasonic ընկերության հրապարակած հաշվետվության մեջ ասվում է, որ 2009/10 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի (ապրիլ-հունիս) տվյալներով ընկերության կրած վնասը կազմել է 52.98 միլիարդ յեն կամ 555.75 միլիարդ դոլար: Նշենք, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ընկերության շահույթը կազմել էր 766.13 միլիոն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքների ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 74%-ով և կազմել 16.74 միլիարդ դոլար:
Ընկերությունը սույն ցուցանիշները բացատրում է վաճառքի ծավալների և գների նվազումով: