ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՈՒՄ PLAYBOY-Ի ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄՈՒՄ Է 22.4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Playboy Enterprises, Inc. ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակում աշխարհահռչակ Playboy ամսագիրը հրատարակող ընկերության զուտ վնասը եռապատկվել է և կազմել 22.4 միլիոն դոլար:
Վերոնշյալ ժամանակահատվածում Playboy-ի հասույթը կրճատվել է 18.5%-ով և կազմել 123.8 միլիոն դոլար, իսկ գործառնական վնասը կազմել է 15.5 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Playboy Enterprises ընկերությունը Հյու Հեֆների կողմից հիմնադրվել է 1953թ.-ին: Ընկերության հիմնական գործունեությունը Playboy ամսագրի հրատարակությունն է, դրանից բացի ընկերությունը ունի նաև համանուն հեռուստաալիք և ինտերնետային կայք: Playboy-ը հանդիսանում է աշխարհի ամենահայտնի ապրանքային նշաններից մեկը: