ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆՇԱՐԺ-ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՃ
Բրիտանական HBOS բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հուլիս ամսին Մեծ Բրիտանիայում, հունիս ամսվա հետ համեմատած, գրանցվել է անշարժ-գույքի գների 1.1%-ոց աճ: Անցյալ տարվա հուլիսի հետ համեմատած անշարժ գույքի գները նվազել են 12.4%-ով: Նշենք, որ 2007թ.-ից սկսած Մեծ Բրիտանիայում անշարժ-գույքի գները միայն նվազում էին և միայն 2009թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցվեց գների 0.8%-ոց աճ: Մասնագետները հուլիս ամսին անշարժ-գույքի գների կտրուկ բարձրացումը դիտարկում են, որպես Մեծ Բրիտանիայի տնտեսության վերականգնման ազդանշան: