HONDA-Ն ԿՐՃԱՏՈՒՄ Է ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Honda ընկերությունը 2009-10 ֆինանսական տարում նախատեսում է մետոցիկլետների արտադրության ծավալները կրճատել 40%-ով և արտադրել միայն 181 հազար մոտոցիկլ:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ճգնաժամի պատճառով աշխարհի շատ երկրներում մոտոցիկլետների պահանջարկը նվազել է և միայն Հնդկաստանում է, որ այն պահպանվել է: Ընկերությունում գտնում են, որ մոտեցիկլետների շուկան կվերականգնվի միայն առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
Մոտեցիկլետների վաճառքի ծավալների անկումը միայն ճգնաժամի հետևանք չէ, վերջին տարներին մոտեցիկլետների նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազում է արձանագրվել ԱՄՆ-ում, որի պատճառով Honda-ն ստիպված եղավ դադարեցնել մոտոցիկլետների արտադրությունը ԱՄՆ-ում և իր ուշադրությունրը ուղղեց ասիական շուկաների վրա: