BERKSHIRE HATHAWAY-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 14%-ՈՎ
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Bertshire Hathaway ներդրումային ընկերության զուտ շահույթը 2009թ.-ի երկրորդ եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 14%-ով և կազմել 3.3 միլիարդ դոլար: Ընկերության հասույթը կազմել է 29.61 միլիարդ դոլար, անցյալ տարվա սույն ցուցանիշը կազմել էր 30.03 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Bertshire Hathaway-ին են պատկանում ավելի քան 60 ընկերություններ, Bertshire Hathaway-ին են պատկացնում նաև Wells Fargo բանկի և Coca-Cola-յի բաժնետոմսերի խոշոր փաթեթներ: