MITSUBISHI-Ն ԱՄՆ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է 100 ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՊԱՏՎԵՐ
Ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող Ճապոնական Mitsubishi Heavy Industries (MHI) ընկերության տարածած հաղորդագրության համաձայն ճապոնական ընկերությունը Trans States ամերիկյան ավիափոխադրող ընկերության հետ ստորագրել է 100 Mitsubishi Regional Jet (MRJ) ինքնաթիռների մատակարարման համաձայնագիր: Նախնական հաշվարկների համաձայն համաձայնագրի ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 40 մլրդ դոլար: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն MRJ ինքնաթիռները նախատեսված են փոքր հեռավորության վրա մինչև 90 ուղևորների փոխադրման համար: