ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ G4
Բարաք Օբամայի աշխատակազմը ներկայացրել է նախագիծ, ըստ որի G7-ը (Մեծ յոթնյակ, աշխարհի տնտեսապես և ֆինանսապես զարգացած 7 երկրների ակումբ) կվերաձևավորվի G4-ի: Սույն ֆինանսական ակումբի մեջ կմտնեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը (միայն եվրագոտու երկրները) Ճապոնիան և Չինաստանը: Նոր ակումբի միջոցով մասնակից երկրները կփորձեն կոորդինացնել իրենց գործողությունները դրամավարկային և արտարժույթային քաղաքականության ոլորտներում:
Ավելացնենք, որ Մեծ Բրիտանիան արդեն դեմ է արտահայտվել ԱՄՆ սույն նախաձեռությանը, քանի որ այն եվրագոտու անդամ չէ և չի կարող մասնակցություն ունենալ G4 ակումբում: