
ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է
Սեպտեմբեր ամսին ԱՄՆ մանրածախ առևտրի ծավալը նվազել է 1.5%-ով, ինչը ԱՄՆ կառավարության կողմից «կանխիկ դրանդուլետների համար» (ծրագիրը նախատեսում էր 4000 դոլարի տրամադրում այն մարդկանց որոնք հրաժարվելով իրենց հին ավտոմեքենայից կգնեն նորը) ծրագրի ընդհատման հետևանք է: Սակայն եթե հաշվի չառնենք ավտոմեքենաների շուկայի ցուցանիշը, ապա կարելի է պնդել, որ ԱՄՆ մանրածախ առևտրի ոլորտը վերականգնվել:
Սեպտեմբեր ամսին ԱՄՆ-ում ավտոմեքենանրի վաճառքի ծավալները նվազել են 10.4%-ով, ինչը վերջին 4 տարիների ամենամեծ անկումն է: Առանց ավտոմեքենաների շուկայի արդյունքի սեպտեմբերին ԱՄՆ-ում մանրածախ առևտրի ծավալներն աճել են 0.5%-ով: