ԿԱՊԻՏԱԼԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱ
Օգոստոս ամսի տվյալներով ԱՄՆ-ում կապիտալի զուտ ներհոսքը կազմել է 10.2 միլիարդ դոլար, իսկ հուլիս ամսվա ճշգրտված տվյալների համաձայն արձանագրվել է 107.7 միլիարդ դոլարի արտահոսք: Օգոստոս ամսին արտասսհմանցիները գնել են 13 միլիարդ դոլարի ամերիկյան երկարաժամկետ արժեթղթեր և 18.5 միլիար դոլարի կարճաժամկետ արժեթղթեր և այլ դրամական պարտավորություններ: Հուլիս տվյալներով արձանագրվել էր երկարաժամկետ արժեթղթերի վաճառք` 7.3 միլիարդ դոլար, և կարճաժամկետ արժեթղթերի վաճառք` 4.3 միլիարդ դոլար: