ԼՅՈՒՔՍ ԿԱՐԳԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ LVHM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 4.14 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում լյուքս կարգի ապրանքների աշխարհի առաջատար LVHM (Louis Vuitton Moet Hennessy) ընկերության հասույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0.2 միլիարդով և կազմել կազմել է 4.14 միլիարդ եվրո: Ընկերության հաշվետվության մեջ ասվում է, որ տարվա առաջին կիսամյակի համեմատ բարելավվել են ընկերության բոլոր ցուցանիշները և LVHM-ում հույս ունեն, որ երրորդ եռամսյակում սկսված աճը ավելի բարձր տեմպերով կշարունակվի նաև 4-րդ եռամսյակում:
Հիշեցնենք, որ LVHM-ին են պատկանում լյուքս կարգի ապրանքների, նորաձևության և օծանելիքների ավելի քան 60 համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքային նշաններ, մասնավորապես` Moet & Chandon, Dior, Louis Vuitton, TAGHeuer և այլն: