INTEL – 2010Թ.-ԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿԱՃԵՆ
Համակարգչային պրոցեսորների արտադրության համաշխարհային առաջատար Intel ընկերության գործադիր տնօրեն Փոլ Օթելլինին (Paul Otellini) Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2010թ.-ին կորպորացիաները զգալիորեն կավելացնեն ձեռք բերվող համակարգիչների քանակը:
Նշենք, որ վերլուծաբանները նույնպես կանխատեսում են համակարգիչների վաճառի ծավալների աճ, քանի որ Microsoft-ը թողարկել է նոր Windows 7 օպերացիոն համակարգը, ինչը ավելի մեծ հզորությամբ համակարգիչներ է պահանջում: