11/08/2008 22:10
2009Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋ ԿԱՆՑՆԻ ԱՄՆ-ԻՑ
Համաձայն Global Insight-ի վերլուծաբանների կանխատեսումների 2009թ.-ին Չինաստանի մասը աշխարհի արդյունաբերական արտադրության մեջ կհասնի 17%-ի կամ 11,783 տրիլիոն դոլարի, իսկ ԱՄՆ-ինը միայն 16%-ի: Ճիշտ է անցյալ տարի Global Insight-ի տնտեսագետները կանխատեսում էին, որ ԱՄՆ-ը կկարողանա պահպանել իր առաջատարի դիրքերը մինչև 2013 թ.-ը, սակայն ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի կտրուկ կրճատման պատճառով ստիպված են եղել վերանայել իրենց կանխատեսումների արդյունքները: Վերլուծաբանները մասնավորապես նշում են , որ 2009թ.-ի ընթաքում կշարունակվի ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի անկումը, իսկ Չինաստանը վերջին 20 տարիների ընթացքում աննախադեպ աճ է ապրում այս ուղղությամբ, հիշեցնենք միայն, որ 1990թ.-ին Չինաստանի մասը աշխարհի արդյունաբերական արտադրության մեջ կազմում էր միայն 3 %:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
