01/09/2008 14:55
ԱՄՆ-ՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՍՆՆԿԱՑԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 10-Ի
ԱՄՆ իշխանությունները փակել են Ջեորջի նահանգում գործող Integrity Bank-ը: Բանկի ժամանակավոր կառավարումը իր վրա է վերցրել ԱՄՆ Դեպոզիտների Ապահովագրման Դաշնային կորպորացիան (FDIC), իսկ բանկի դեպոզիտային հաշիվները տեղափոխվել են Ալաբամա նահանգի ամենախոշոր բանկ հանդիսացող Regions Bank, իսկ սննկացած բանկի բոլոր 5 մասնաճուղերը մի քանի օրից կվերսկսեն աշխատանքները, բայց, արդեն որպես Regions Bank-ի մասնաճուղեր:
Integrity Bank-ի ակտվիների ծավալը մոտ 1.1 միլիարդ դոլար էր, իսկ դեպոզիտների ծավալը` 974 միլիոն դոլար: Այսպիսով, Integrity Bank-ը դարձավ 2008թ.-ի սկզբից, հիպոտեքային ճգնաժամի պատճառով սննկացած ամերիկյան 10-րդ բանկը: Համեմատության համար ասենք, որ 2000թ.-ից մինչև 2008թ.-ի սկիզբը ԱՄՆ-ում փակվել է միայն 26 բանկ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26