03/09/2008 20:07
ԱՐԱԲՆԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՀՈԼԻՎՈՒԴԸ
Abu Dhabi Media Co. մեդիահոլդինգը, որը հանդիսանում է Աբու-Դաբի էմիրության սեփականություն, ստեղծել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ կինոարտադրող ընկերությունը, որը նաև կֆինանսավորի հոլիվուդյան ֆիլմեր: Imagenation Abu Dhabi նորաստեղծ ընկերությունը առաջիկա 5-6 տարիների ընթացքում կթողարկի տարեկան 8 ֆիլմ: Վերջին 4 տարիների ընթացքում ամերիկյան կինոարտադրության մեջ ներդրվել է 14 միլիարդ դոլար, սակայն այժմ, ԱՄՆ տնտեսական ճգնաժամի պատճառով անհամեմատ դժվարացել է ֆիլմերի ֆինանսավորման համար գումարներ հայթայթելը: Անգամ ամերկյան բանկերը սկսել են փակել կինոընկերությունների հետ աշխատող իրենց մասնաճուղերը:
Հիշեցնենք, որ Աբու-Դաբի էմիրությունը, նավթի վաճառքից ստացված միջոցները ներդրելու համար, աշխարհի տարբեր մասերում ակտիվներ է գնում:
Հիշեցնենք, որ Աբու-Դաբի էմիրությունը, նավթի վաճառքից ստացված միջոցները ներդրելու համար, աշխարհի տարբեր մասերում ակտիվներ է գնում:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
