04/09/2008 17:08
ԲՐԱԶԻԼԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ OPEC-ԻՆ
Բրազիլիայի էներգետիկայի նախարար Էդսոն Լոբաոն հայտարարել է, որ Բրազիլիան մերժել է OPEC-ին անդամակցելու Իրանի առաջարկը: Նախարարը նշել է, որ դեռևս երկու շաբաթ առաջ հայտնել է Բրազիլիայում Իրանի դեսպանին, որ Բրազիլիան դեռևս պատրաստ չէ քննարկելու OPEC-ին անդամակցության հարցը:
Հիշեցնենք, որ OPEC-ը (Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպություն) միավորում է 13 նավթարտահանող երկրների, որոնց թվում են Սաուդյան Արաբիան և Իրանը, որոնք ունեն աշխարհի ամենահարուստ նավթային պաշարները: Ներկայիս դրությամբ OPEC անդամ երկրների կողմից արտահանված նավթը կազմում է համաշխարհային նավթային շուկայի 40%-ը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26