ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԱՐԴԵՆ 100 ԴՈԼԱՐԻՑ ՑԱԾՐ ԵՆ
Երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին, Լոնդոնի բորասայում Brent տեսակի նավթի գինը մեկ բարրելի դիմաց կազմել է 99.3 դոլար, իսկ Նյու-Յորքում WTI տեսակի նավթի գինը մեկբարրելի դիմաց կազմել է 103.26 դոլար: Գների անկումը կապված էր այն բանի հետ, որ OPEC-ը (Նավթարտահանող երկրների կազմակերպություն) հրաժարվել էր նավթի գների անկումը դադարեցնելու համար կրճատել նավթի արտահանման ծավալները: Նավթի գները անցան 100 դոլարը 2008թ.-ի հունվար ամսին և աճում էին մինչև հուլիս ամիս` հասնելով 147 դոլարի: