ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՂԸ DOW JONES ԻՆԴԵՔՍՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՍՆՆԿԱՑԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնում է Bloomberg-ը սննդարտադրության ազպարեզում աշխարհի երկրորդ ընկերությունը համարվող Kraft Foods ընկերությունը Dow Jones Industrial Average ինդեքսում կփոխարինի սննկացած և ԱՄՆ կառավարության կողմից ազգայնացված AIG ապահովագրական ընկերությանը: Kraft Foods-ի բաժնետոմսերը կմտնեն Dow Jones ինդեքսի հաշվարկների մեջ սեպտեմբերի 22-ից:
Հետաքրքրական է, որ AIG-ին փոխարինեցին ոչ ֆինանսական ընկերությունով, ինչի հետևանքով ինդեքսի ֆինանսական բաղադրիչը նվազեց 8.4%-ով:
Հիշեցնեն, որ սեպտեմբերի 17-ի առավոտյան ԱՄՆ կառավարությունը գնեց AIG-ի բաժնետոմսերի 80%-ը և 85 միլիարդ դոլար ներդրեց ընկերության գործունեությունը կարգի բերելու համար:
Հիշեցնեն նաև, որ Dow Jones ինդեքսը կազմվում է ԱՄՆ 30 ամենախոշոր ընկերությունների ցուցանիշների հիման վրա: Dow Jones-ի մեջ են մտնում Microsoft, McDonald’s, Exxon Mobil, Boeing և այլ հանրահայտ ընկերություններ: Ինդեքսը հաշվարկվում է 1896թ.-ից սկսած: