LEHMAN BROTHERS-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼ SUMITOMO ԲԱՆԿԻՆ
Սննկացած Lehman Brothers ներդրումային բանկը ճապոնական Sumitomo Mitsui Financial Group բանկի հետ բանակցություններ է վարում իր ճապոնական ենթաբաժինների մի մասը վաճառելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը ճապաոնական բանկը կարող է նաև գնել սննկացած Lehman Brothers-ի այլ ասիական ակտիվներ: Նշենք, որ Lehman Brothers-ի ակտիվներով, որը միայն ճապոնիայում ունի 1300 աշխատակից, շատ բանկեր են հետաքրքրված: Անցած շաբաթ բրիտանական Barclays բանկը գնեց Lehman Brothers-ի ներդրումաբանկային և տրեյդինգային հյուսիսամերիկյան ենթաբաժինները: Վերոնշյալ գործարցի հետևանքով Barclays-ը կդառնա 72 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվների սեփականատեր և հանձն կառնի Lehman Brothers-ի 68 միլիարդ դոլարի հասնող պարտքի մարումը: