ՈՒՈԼ ՍԹՐԻԹԻ ՎՐԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԵՐ ՉՄՆԱՑԻՆ
Ինչպես հայտնում է Թայմսը, այն բանից հետո, երբ երեկ Goldman Sachs և Morgan Stanley բանկերը հայտարարեցին, որ փոխումենիրենցկարգավիճակները, ներդրումային բանկերի կարգավիճակներից անցնելով հոլդինգ-բանկերի, Ուոլ սթրիթի վրա չմնաց և ոչ մի ներդրումայինբանկ:
Մի կողմից կարգավիճակի փոփոխությունը թվում է թե միայն տեխնիկական խնդիր է, սակայն, դա նաև նշանակում է, որ երկու բանկերը այժմ իրավնունք ունեն ԱՄՆԿենտրոնական Բանկի և Դաշնային Պահուսային Համակարգի պահուստային միջոցներից օգտվելու: Իսկ դրա դիմաց պետական մարմինները բանկերի գործողություններըուղղորդելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում: ///