ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՆՎԱԶԵԼ
Ինչպես հայտնում է Bloomberg-ը Եվրոպական շուկանի ինդեքսների նվազմանը հետևեց նաև նավթի գների նվազում : Լոնդոնում Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.61 դոլարով և այժմ կազմում է 103.43 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի գինը նվազում է ԱՄՆ կառավարության հակաճգնաժամային ծրագրի էֆեկտիվության նկատմամբ ներդրողների ունեցած կասկածների հիման վրա, քանզի, տնտեսական աճի տեմպերի նվազում իհարկե բերում է նավթի օգտագործման, հետևաբար նաև պահանջարկի կրճատմանը: