ԱՄԵՐԻԿԱՅՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՆՎԱԶԵՑԻՆ
Ամերիկյան շուկան ճգնաժամից հանելուն ուղղված Ջորջ Բուշի նախագծի նկատմամբ ամերիկյան կոնգրեսմենների ոչ միանշանակ կեցվածքի պատճառով արդեն երկրորդ օրն է ինչ ամերիկյան ֆոնդային ինդեքսները անկում են ապրում: Մասնավորապես Dow Jones-ը նվազել է 1.47%-ով, Nasdaq-ը` 1.18%-ով, իսկ Չիկագոյի Բոսայի S&P 500 ինդեքսը` 1.56%-ով:
Ուագրավ է, որ արժեթղթերի գների համատարած անկման պայմաններում Goldman Sachs բանկի ( որը այժմ վերակազմակերպվում է որպես բանկային հոլդինգ ) արժեթղթերը աճ գրանցեցին: Նման աճի պատճառ հանդիսացավ Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ընկերության կողմից Goldman Sachs-ում ներդրված մի քանիմիլիարդի դոլարը: 3.54%
Ռուսական ֆոնդային շուկաները նույնպես օրը ավարտեցին բացասական արժեքներով: MICEX ինդեղքսը նվազեց 3,12%-ով, իսկ RTSI-ն` 2,85%-ով: Ամենամեծ անկումը գրանցեցին Նորլիսկի Նիկելի արժեթղթերը, որոնց գինը նվազեց 5,11%-ով:
Եվրոպական շուկաներում նույնպես բացասական արդյունքներ գրանցվեցին: FTSE-ն նվազեց 1,91%-ով, DAX-ը` 0,64%-ով, իսկ CAC40-ը 1,98%-ով: