ՀԴԲ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ AIG, LEHMAN BROTHERS, FANNIE MAE և FREDDIE MAC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հետախուզությունների Դաշնային Բյուրոն ( ՀԴԲ ) սկսել է հետաքրքրվել ամերիկայն 4 սննկացած հսկաների գործուներությամբ: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել վերոնշյալ ընկերությունների հանդեպ, սակայն ընկերությունների կողմից տվյալ տողեկատվության մասին մեկնաբանություններ չեն արվում :
Ըստ ՀԴԲ-ի տվյալների խոսքը գնում է ընկերությունների կողմից կատարված հավանական խախտումների մասին, որոնց պատճառով AIG, LEHMAN BROTHERS, FANNIE MAE և FREDDIE MAC ընկերությունները սննկացան և ստիպեցին ամերիկյան կառավարությանը մշակել ֆինանսական շուկայի կարգավորման 700 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր:
ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնում են , որ այժմ հետաքննվում են 26 ընկերությունների, որոնց անունները չեն տրվում, և նրանց աշխատկիցների կողմից իրակիանացված 1400 հիպոթեկային խարդախությունների դեպքեր: