ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է BRADFORD & BINGLEY ԲԱՆԿԻ ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում հաստատել են Bradford & Bingley հիպոթեկային բանկի հնարավոր ազգայնացման մասին լուրերը:
Ինչպես հայտնել են ֆինանսների նախարարությունից Անգլիայի բանկը և Ֆինանսական կարգավորման և վերահսկողության վարչությունը (FSA) Bradford & Bingley բանկի հետհամատեղ աշխատում են բանկում տիրող ճգնաժամային իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Բրիտանական պարբերականները կարծում են, որ Bradford & Bingley բանկը կարող է ամբողջությամբ կամ մաս մաս վաճառվել, իսկ եթե գնորդներ չգտնվեն բանկը կարող էազգայնացվել: Կարծիքներ են հայտնվել նաև, որ մոտակա ժամանակներում Բրիտանիայում ևս կընդնունվի Բուշի հակաճգնաժամային ծրագրի նման մի ծրագիր: