ԱՍԻԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՆԿՈՒՄ Է
Ասիական բորսաները միանգամից արձագանքեցին ԱՄՆ կոնգրեսում հակաճգնաժամային ծրագրի մերժմանը և արձանագրեցին արժեթղթերի և բորսայական ինդեքսների կտրուկ նվազում:
Այսպիսով` Ճապոնական Nikkei-ը, այսօր առավոտյան նվազեց 4,63%-ով, իսկ Հոնկ-Կոնգում և Կորեայում ինդեքսների անկում կազմեց մոտավորապես 3.5%:
Ճապոնիայի կենտրանական բանկը, ֆոնդային շուկաների անկումը կասեցնելու համար, անհապաղ, 19 միլիարդ դոլար է հատկացրել: Հիշեցնենք, որ նախկինում, վերոնշյալ նպատակներով, Ճապոնիայի կենտրանական բանկը արդեն հատկացրել էր մոտ 173 միլիարդ դոլար: