ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 1.26 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Սեպտեմբերի 30-ին ավարտված 2009-10 ֆինանսական տարվա արդյունքում ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 1.26 տրիլիոն դոլար: Անցյալ տարվա համեմատ սույն ցուցանիշը նվազել է 12.6%-ով:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2010թ.-ի սեպտեմբեր ամսին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 90.5 միլիարդ դոլար, անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ պակասուրդը կրճատվել է մոտ 2 անգամ:
Հիշեցնենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, 2008-09 ֆինանսական տարում ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը 2007-08-ի համեմատ աճել էր ավելի քան երեք անգամ և կազմել 1.417 տրիլիոն դոլար: