ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄ Է
Հոկտեբերի 2-ին ամերիկյան ֆոնդային շուկայում, ինչպես և երկու օր առաջ, գրանցվեց արժեթղթերի գների և բորսայական ինդեքսների զգալի անկում:
Նյու Յորքում Dow Jones ինդեքսը նվազեց 3.21%-ով և կազմեց 10482 կետ: Չիկագոյի բորսայի S&P 500 ինդեքսը նվազեց 4.03%-ով, հասնելով 1114 կետի, և տեղեկատվական տեխնոլոգիրների բնագավառը ներկայացնող NASDAQ ինդեքսը նվազեց 4.88%-ով և հասավ 1977 կետի: Պետք է նշել, որ ամենաշատը նվազել են General Electric ընկերության բաժնետոմսերը, որը անցյալ շաբաթվա ընթացքում ստիպված էր մոտ 17 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել: General Electric-ի բաժնետոմսերը նվազեցին 9.59%-ով: