ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Ճապոնիայում սննակցել է միջին մասշտաբի Yamato Life Insurance Co. ապահովագրական ընկերությունը: Այսպիսով վերնշյալ ընկերությունը դարձավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ճապոնական զոհը:
Yamato Life Insurance Co. ընկերությունը վարկատուներից պաշտպանվելու համար այսօր դիմում է ներկայացրել Տոկիայի դատարան: Ընկերության նախագահը նշել է, որ ընկերությունը, հիմնականում կտրուկ էժանացած արժեթղթերի մեջ ներդրումներ կատարելու պատճառով, կորցրել է 111 միլիոն դոլար:
Ճապոնիայի կառավարությունից հայտնել են, որ պետք չէ խուճապի մատնվել և որ վերոնշյալ դեպքը բացառիկ է Ճապոնական ապահովագրական ոլորտի համար: Հիմնականում վերշուծաբանները կարծում են, որ ճապոնական ընկերությունները, ի տարբերություն իրենց եվրոպական և ամերիկյան մրցակիցներից, բավական հանգիստ են տանում միջազգային ֆինանսական ճգնաժամը: