ԲՈՒՇԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նոր քայլ է ձեռնարկում ֆինանսական ճգնաժամի խորացումը կանխելու համար:
Մասնավորապես Բուշը հաստատել է, որ իշխանությունները պատրաստվում են 250 միլիարդ դոլար հատկացնել երկրի խոշորագույն բանկերի բաժնեթղթեր գնելու համար: Հայտնի է դարձել, որ խոսքը մասնավորապես գնում է Citigroup, Goldman Sachs, Wells Fargo, JPMorgan Chase, Bank of America, Merrill Lynch, Morgan Stanley բանկերի մասին:
Բուշը նշել է, որ վերոնշյալ միջոցները զուտ ժամանակավոր բնույթ են կրում և ուղղված չեն ազատ շուկայական հարաբերությունների դեմ, այլ նպատակ ունեն աջակցել շուկային ճգնաժամից շուտ դուրս գալու համար: