ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ 70 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՃԸ
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ բորսաներում տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքները գրանցեցին վերջին 70 տարիների ամենամեծ աճի ցուցանիշները: Dow Jones ինդեքսը աճեց 11.08%-ով, NASDAQ` 11.81%-ով և S&P 500 11.58%-ով:
Աննախադեպ աճը կապված էր այն հայտարարության հետ, որ պետությունը պատրաստվում է գնել երկրի առաջատար բանկի զգալի փայաբաժիններ:
Առանձնահատուկ պետք է նշել, որ Morgan Stanley բանկի բաժնետոմսերի գինը աճել է միանգամից 87%-ով: