J.P.MORGAN-Ի ԶՈՒՏ ՇԱՀՅՈՒԹԸ ՆՎԱԶԵԼ Է 60%-ՈՎ
2008թ.-ի անցած 9 ամիսների ընթացքում J.P.Morgan բանկի զուտ շահույթը նվազել է 60%-ով և կազմել է 4.6 միլիարդ դոլար անցյալ տարրի սույն ցուցանիշը կազմել է 12.4 միլիարդ դոլար:
Ինչպես հայտնվում է այսօր հրապարակված բանկի հաշվետվության մեջ բանկի եկամուտը նվազել է 7%-ով և կազմել է 50 միլիարդ դոլար: Սույն տարվա երրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած նվազել է 85%-ով և կազմել է 527 միլիոն դոլար: Իսկ եկամուտները վերոնշյալ ժամանակահատվածում կրճատվել են 20%-ով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին J.P.Morgan-ը 1.9 միլիարդ դոլարով գնեց սննկացած Washington Mutual բանկի ակտիվների մի մասը: