ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՄԵՆԲԱՐՁՐ ՀԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ
Տնտեսական համագործակցության և զարգազման կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի 30 զարգացած տնտեսությունները, հրապարակել է 2007թ.-ի արդյունքներով աշխարհի ամենաբարձր հարկեր ունեցող երկրների ցուցակը:
Ցուցակը գլխավորում են Դանիան և Շվեդիան համապատասխանաբար 48.9 և 48.2%-ով: Հարկերի ամենացածր տոկոսադրույքը արձանագրվել է Մեքսիկայում` 20.5% և Թուրքիայում` 23.7%:
2006-2007թ.-նների ընթացքում հարկերի ամենամեծ բարձրացում է գրանցվել Հունգարիայում, որտեղ դրանք բարձրացել են 2.2%-ով և կազմել են 39.3%, Կորայում, որտեղ հարկերը 26.8%-ից հասել են 28.7%-ի և Իտալիայում, որտեղ հարկերը աճել են 1.2%-ով և կազմել են 43.3%:
Հարկերի ամենամեծ իջեցումը արձանագրվել է Նիդերլանդներում, որտեղ նրանք իջել են 1.3%-ով և կազմել են 38%: