WELLS FARGO ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 20%-ՈՎ
ԱՄՆ 5-րդ ամենախոշոր բանկը համարվող Wells Fargo & Co. բանկի զուտ շահույթը 2008թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում նվազել է 20%-ով և կազմել է 5.39 միլիարդ դոլար:
Հատկանշական է, որ վերոնշյալ ժամանակահատվածում բանկի եկամուտները, ի տարբերություն շահույթի, աճել են 11%-ով և կազմել են 32.4 միլիարդ դոլար:
2008թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած բանկի զուտ շահույթը նվազել է 25%-ով և կազմել է 1.63 միլիարդ դոլար:
Բանկում սույն արդյունքները բացատրում են ֆինանսական շուկաներում ստեղծված իրավիճակի հետ: