ԱՄՆ-ՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐԸ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐՆ Է
Ինչպես գրում է Ֆորբս ամսագիրը Ամերիկայում տանը կատարվող աշխատանքներից ամենաեկամտաբերը բորսայական առևտուրն է: Տնային բրոքերների միջին շահույթը կազմում է 14%: Նշենք, որ նման առևտրով զբաղվելու համար անրհաժեշտ է համակարգիչ, առագ ինտերնետային կապ և համապատասխան ծրագրեր:
Ամենաշահութաբեր տնային աշխատանքների առաջին եռյակում տեղ են զբաղեցրել նաև ծրագրավորումը և ստեղծագործական աշխատանքը: Վերոնշյալ աշխատանքներից բացի Ֆորբսի ցուցակում են հայտնվել նաև դիզայներները, բիզնես խորհրդատուները, անշարժ գույքի գործակալները և անպահովագրական գործակալները:
Պարբերականը` հիմնվելով ԱՄՆ վիճակագրական գործակալության տվյալների վրա, նշում է, որ գնալով մեծանում են տանը իրենց բիզնեսով զբաղվող ամերիկացիների թիվ: Որպես դրա հիմնական պատճառ է բերվում գրասենյակների վարձակալական գների թանկացումը: