
ԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՕՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄՈՎ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածարջանի ֆոնդային շուկաներում, այսօր, առևտրային շրջանների բացումից հետո, արձանագրվել է զգալի անկում:
Ճապոնական Nikkei ինդեքսը նվազել է 8.9%-ով, կորեական և Kospi ինդեքսը նվազել է 6.9%-ով: Toyota ընկերության արժեթղթերի գինը նվազել է 6%-ով, Sony ընկերությանը `9.6 և Samsung Electronics ընկերությանը` 5.5%-ներով: Կորեական Woori Finance Holdings Co. բանկի արժեթղթերը նվազել են 12%-ով, իսկ Korea Exchange Bank բանկինը` 8.6%-ով: