CITIGROUP-Ը ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 2.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ
Ինչպես հայտնում է Բլումբերգը, ակտիվների ծավալով ԱՄՆ խոշորագույն բանկ համարվող Citigroup բանկը 2008թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում, ֆինանսական ճգնաժամի հետևանքով դուրս է գրել 13.2 միլիարդ դոլարի ակտիվներ: Պետք է նշել, որ բանկը, արդեն մեկ տարի է ինչ աշխատում է վնասով:
Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, բանկի զուտ վնասը կազմել է 2.8 միլիարդ դոլար, 2007թ.-ի նույն ժամանակահատվածում բանկը ունեցել էր 2.2 միլիարդ դոլարի զուտ շահույթ: