ՕՊԵԿ-Ը ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿԿՐՃԱՏԻ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՕՊԵԿ-ի ղեկավար Շաքիբ Հալիլը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր զգալիորեն կրճատել նավթի արտահանման ծավալները: Կրճատման մասին որոշումը կընդունվի ՕՊԵԿ անդամ երկրների արտահերթ նստաշրջանի ժամանակը, որը կկայանա հոկտեմբերի 24-ին Վիեննայում:
Նավթի արտահանման ծավալները կկրճատվեն օրեկան 1.5-2 միլիարդ բարելով: Հալիլը նաև նշել է, որ ՕՊԵԿ անդամ երկրները կփորձեն ամեն ինչ անել, որ նավթի գները պահպանվեն 70-90 դոլարի սահմաններում: