YAHOO-Ն ԿԿՐՃԱՏԻ 1000 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հայտնում է, որ ինտերնետային հսկա Yahoo! ընկերությունը պատրաստվում է իր աշխատակիցների քանակը կրճատել 1000-ով: Սույն քայլը ընկերության ծախսերի կրճատմանը ուղղված ծրագրի մաս է կազմում:
Ենթադրվում է, որ ընկերությունը վերոնշյալ կրճատման մասին կհայտարարի 2008թ.-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը հրապարակելուց հետո:
2008թ.-ի հունիս ամսի դրությամբ ընկերությունում աշխատում էին14300 աշխատակից: Իսկ ավելի վաղ` սույն տարվա հունվար ամսին, ընկերությունը արդեն կրճատել էր 1000 աշխատակից:
Աշխատակիցների կրճատումներից բանցի ընկերությունում պատրաստվում են կրճատել որոշ նախագծերի ֆինանսավորման ծավալները: Մասնավորապես, որոշ բաժինների ղեկավարներ արդեն ստացել են համապատասխան գրություններ, որ իրենց ղեկավարած նախագծերի ֆինանսավորումը կրճատվում է 15%-ով: