
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 720 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ԿՍՏԱՆԱՆ
Ամերիկյան The Financial Times պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները թույլատրել են իրենց ավտոարտադրող ընկերություններին օգտվելու համապատասխանաբար 400 և 320 միլիարդ եվրո ծավալներով արտոնյալ պետական վարկավորումից:
Ավելի վաղ Եվրոպայի ավտոարտադրողների ընկերակցությունը դիմել էր Եվրոհանձնաժողովին 40 միլիարդ ցածր տոկոսադրույքներով պետական վարկեր ստանալու թույլատվություն տրամադրելու համար:
Վերոնշյալ վարկերը ուղղվելու են ավտոընկերությունների շրջանառու միջոցների վերականգնման և ֆինանսական ճգնաժամի հետևանքով վաճառքների կրճատված ծավալներից առաջացած դժվարություններին դիմագրավելուն: Ինչպես գրում է պարբերականը Volkswagen, BMW, Renault և PSA Peugeot Citroen ավտոհսկաները տվյալ պահին պետական վարկավորման կարիք չեն զգում: